ԱՄՆ-ի սենատոր Լինդսի Գրեհեմ ը հայտարարել է, որ Չինաստանը պետք է օգնի Կիևի ռեժիմին։ «Եթե դուք ռազմական և տնտեսական օգնություն եք ցուցաբերում ՈՒկրաինային, ապա ստանում եք զիջումներ։ Այսպիսով, Չինաստան, եթե չեք ուզում պատժամիջոցներ, օգնեք Ուկրաինային։ Կարծում եմ՝ դա տրամաբանական է հնչում»,- հավելել է Գրեհեմը Semafor-ին տված հարցազրույցում:                
 

«Արևշատ Ավագյանի այս գրքին չափն իբրև չափորոշիչ չի բավարարում»

«Արևշատ Ավագյանի այս գրքին չափն իբրև չափորոշիչ չի բավարարում»
16.06.2017 | 10:30

Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանում տեղի ունեցավ ԱՐԵՎՇԱՏ ԱՎԱԳՅԱՆԻ «Տիեզերքի սրտխփոցը» գրքի շնորհանդեսը:


Թանգարանի տնօրեն ԿԱՐՈ ՎԱՐԴԱՆՅԱՆԸ նշեց, որ այս հատորում ամփոփված է մի ամբողջ տիեզերք, տիեզերքի սրտխփոցը, բաբախյունը. «Այս գիրքը հասցրել է շրջագայել մի շարք մշակութային օջախներով, այստեղ զետեղված հրաշալի ձևակերպումներով ասույթները, ասացվածքները, թևավոր խոսքերը, մանրապատումներն արդեն հասել են հարյուրավոր ընթերցողների»: Սփյուռքի նախարարի տեղակալ, գրականագետ ՍԵՐԺ ՍՐԱՊԻՈՆՅԱՆԸ ներկայացրեց սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի ողջույնի խոսքը, որը վերնագրված է` «Տիեզերքի սրտխփոցին ունկնդիր»: Խոսեց նաև գրքի ընթերցանությունից ստացած իր տպավորության մասին. «Մի տարօրինակ բնութագիր այս գրքին ամենաշատն է սազում, որովհետև գրքից հիշեցի մի նախադասություն, որտեղ հեղինակն ասում է` չափի խաթարումը չափազանցություն է: Ես պիտի ասեմ, որ Արևշատ Ավագյանի այս գրքին չափն իբրև չափորոշիչ չի բավարարում, սա իսկապես չափազանցություն ենթադրող չափման միավոր է ուզում, որի մեջ խտացված են և լույսի, գույնի յուրօրինակ ընկալումները, և բարձր խոհականությունը, և մի մեծ ու կարևոր առաքելություն` մի քանի տողի արանքում չափազանց խտացված տողերով մեծ իմաստություն ասելը: Նիցշեն ասում էր` ես ամենասեղմ խոսող գերմանացի փիլիսոփան եմ, որի ամեն մի նախադասության համար հետագայում հատորներ կգրեն: Կարծում եմ` այս միտքը արժանի է նման գնահատականի»:


Ինչպես նշվում է գրքի անոտացիայում, ճանաչված գրողի, գեղանկարչի, հրապարակախոսի հետաքրքրությունների շրջանակում կրկին մարդկային էության, նրա կյանքի գաղտնիքների բացահայտման հիմնախնդիրներն են: Մարդու մտաշխարհի, ներաշխարհի խորքային, հուզական ու զգացմունքային ապրումները կենսական լիցքեր ու հոգեհոսքեր են ստանում տիեզերքից:
«Տիեզերքի սրտխփոցը» շուրջ երկու տասնյակ բանաստեղծական գրքերի հեղինակ Արևշատ Ավագյանի երրորդ արձակ գիրքն է:


Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Լուսանկարներ

. .
Դիտվել է՝ 2537

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ